Marca. «Ռեալի» միայն երեք ֆուտբոլիստներ հակասություն չունեն Մոուրինյոյի հետ

11:31   7 մայիսի, 2013

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկու հանդիպումների արդյունքում, Դորտմունդի «Բորուսիային» պարտվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քնադատեց իր խաղացողներին: Դրանից հետո թիմի ֆուտբոլիստների մեծ մասը հակասությունների մեջ է մարզիչ հետ, հաղորդում է Marca-ն:

Իսպանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հարցազրույցներում եւ մեկնաբանություններում «Ռեալի» ֆուտբոլիստները մեղադրում են Մոուրինյոյին Կասիլյասի եւ Սերխիո Ռամոսի նկատմամբ հարգանքի բացակայության մեջ: Կրիշտիանու Ռոնալդուն եւս քննադատել է Մոուրինյոյին՝ նրան մեղադրելով Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջողությունների համար:

Մոուրինյոյի հետ նորմալ հարաբերություններ ունեն միայն Դիեգո Լոպեսը, Մայքլ Էսյենը եւ Լուկա Մոդրիչը:

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն որոշել է ազատվել Ժոզե Մոուրինյոյից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։