36-ամյա Վիկ Դարչինյանը Տոկոյում հայտարարել է, որ պատրաստ է բռնցքամարտել մինչեւ 50 տարեկան:
«Քանի դեռ իմ մեջ կրակ կա` ես կմենամարտեմ: Ես բռնցքամարտի ուժեղ քաղց ունեմ: Ես ունեմ ռինգ դուրս գալու եւ միայն հաղթանակ տանելու հսկայական ցանկություն:
Քանի դեռ այդ ցանկությունը կա իմ մեջ` ես կբռնցքամարտեմ: Հավատացեք ինձ` այդ ցանկությունը կլինի առնվազն մինչեւ 50 տարեկան:
Եթե ես մրցակիցների ընտրեմ թույլ բռնցքամարտիկների մեջ, որպեսզի պարզապես հաղթեմ, ապա ես հենց հիմա կհեռանամ ռինգից:
Իսկական մարտիկը պետք է պայքարի ուժեղագույնի հետ, որպեսզի մյուսներին եւ առաջին հերթին ինքն իրեն ապացուցի, որ արժանի է աշխարհի ուժեղագույնի տիտղոսին»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Ապրիլի 6-ին Ճապոնիայի մայրաքաղաքում 36-ամյա Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կփորձի խլել 29-ամյա Շինսուկե Յամանակայից:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։