Վլադիմիր Կլիչկոն հիշել է Մայք Թայսոն խոսքերը

10:11   30 ապրիլի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, IBF, IBO եւ  WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի եւ իտալացի իտալացի Ֆրանչեսկո Պյանետայի միջեւ մենամարտից առաջ կայացել է բռնցքամարտկների մամուլի ասուլիսը, հայտնում է Boxingscene-ը:

Կլիչկոն սկսել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոն հայտնի խոսքից. «Բոլորն ունեն պլան, թե ինչպես մենամարտել իմ դեմ, քանի դեռ ես չեմ հարվածել նրանց»:

Պյանետան իր հերթին նշել է. «Բոլոր ուժերս կներդնեմ չեմպիոն դառնալու համար: Այդ օրն իմ որդու ծննդյան օրն է, եւս ես պետք է նվեր մատուցեմ նրան»:

Վլադիմիր Կլիչկո - Ֆրանչեսկո Պյանետա մենամարտը տեղի կունենա մայիսի 4-ին Գերմանիայի Մանհեյմ քաղաքում: Մենամարտը բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։