Ալյոխինի հուշամրցաշար. Երրորդ տուրի արդյունքները

23:42   23 ապրիլի, 2013

Շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում ապրիլի 23-ին կայացան երրորդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, իսրայելցի Բորիս Գելֆանդը սպիտակներով հաղթեց անգլիացի Մայքլ Ադամսին, իսկ Վլադիմիր Կրամնիկ – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Դին Լիժեն – Լորան Ֆրեսինեն ու Պյոտր Սվիդլեր – Նիկիտա Վիտյուգով պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Երրորդ տուրից հետո Ադամսը, Գելֆանդն ու Վաշյե-Լագրավն ունեն 2-ական միավոր, Արոնյանը, Կրամնիկը, Լիժեն ու Ֆրեսինեն՝ 1.5-ական, իսկ Անանդը, Սվիդլերն ու Վիտյուգովը՝ մեկական:

Մրցաշարի առաջին հինգ տուրերը (ապրիլի 21-25-ը) կանցկացվեն Լուվրի «Տյուիլրի» այգում, իսկ վերջին չորս տուրերը (ապրիլի 28-ից մայիսի 1-ը)՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի Միխայլովյան պալատում: Ալյոխինի հուշամրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։