Արիել Օրտեգային առեւանգել են Արգենտինայում

15:25   23 ապրիլի, 2013

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Արիել Օրտեգան զինված հարձակման է ենթարկվել հայրենիքում:

Ole-ի փոխանցմամբ՝ չորս անծանոթներ նստել են Արգենտինայի հավաքականի եւ «Ռիվեր Փլեյտի» նախկին հարձակվողի ավտոմեքենան՝ ստիպելով նրան մեկնել անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ անց անծանոթները կանգնեցրել են ավտոմեքենան եւ, թալանելով Օրտեգային, հեռացել են:

39-ամյա ֆուտբոլիստը ոստիկաններին արդեն հայտնել է տեղի ունեցածի մասին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։