«Տոտենհեմը» կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ

18:21   21 ապրիլի, 2013

Անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

5-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին առաջ մղեց մանչեսթերցիներին, սակայն խաղի վերջնամաում դաշտի տերերը խփեցին 3 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: «Տոտենհեմին» հաղթանակ պարգեւեցին ամերիկացի կիսապաշտպան Կլինտ Դեմպսիի, անգլիացի հարձակվող Ջերմեյն Դեֆոյի եւ Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլի դիպուկ հարվածները:

Ռոբերտո Մանչինիի թիմը 68 միավորով երկրորդն է եւ 13 միավոր զիջում է «Մանչեսթեր Յունայթեդին»: «Տոտենհեմը» 61 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Չելսիին»:

Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր 

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:1

Կլինտ Դեմպսի, 75, Ջերմեյն Դեֆո, 79, Գարեթ Բեյլ, 82 – Սամիր Նասրի, 5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։