«Շիրակն» ու «Միկան» միավորներ կորցրին

17:50   21 ապրիլի, 2013

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 38-րդ տուրում առաջատարներ Գյումրիի «Շիրակն» ու Երեւանի «Միկան» միավորներ կորցրին:

«Միկան» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Արարատին», իսկ «Շիրակը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց գործող չեմպիոն «Ուլիսի» հետ՝ 0:0:

«Շիրակն» ունի 78 միավոր եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Միկան» 73 միավորով մնաց երկրորդ տեղում:

Հայաստանի առաջնություն, 38-րդ տուր 

Ապրիլի 21

«Արարատ» - «Միկա»՝ 1:0

Անդրանիկ Սարգսյան, 58 (11մ.)

«Ուլիս» - «Շիրակ»՝ 0:0

Ապրիլի 20 

«Իմպուլս» - «Փյունիկ»՝ 1:0

Նորայր Գյոզալյան, 74

«Բանանց» - «Գանձասար»՝ 1:1

Նաիրի Մինասյան, 45 – Արտակ Դաշյան, 78

Հեռացում՝ հովհաննես Համբարձումյան, 85 («Բանանց»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։