Արթուր Սարկիսով. Սարանսկում բարդ խաղ ստացվեց

13:42   21 ապրիլի, 2013

Սարանսկում բարդ խաղ ստացվեց, քանի որ այն անցկացվում էր շոգ եղանակի եւ արհեստական խոտածածկով խաղադաշտի պայմաններում, ասել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Սարանսկի «Մորդովիայի» դարպասը գրավելուց հետո Հայաստանի հավաքականի հարձակվողը կիսվել է տպավորություններով:

«Իհարկե, հաղթելու մեծ ցանկություն կար։ Սարանսկ էին ժամանել միայն հաղթանակի համար, եւ երբ վերջնամասում կարողացանք փոխել խաղի ընթացքը, պարզապես անբացատրելի զգացմունքներ ունեցանք։ Խաղադաշտում ներդրեցինք բոլոր ուժերը:

Բարդ խաղ ստացվեց, քանի որ այն անցկացվում էր շոգ եղանակի եւ արհեստական խոտածածկով խաղադաշտի պայմաններում։ Մրցակիցն էլ արժանի դիմադրություն ցույց տվեց, բայց մենք կամային բարձր հատկանիշներ դրսեւորեցինք՝ հաղթելով այս խաղում:

Խփածս գոլի դրվագում մրցակցի պաշտպանն ու դարպասապահը չհասկացան իրար։ Այդ դրվագում ես պարզապես արեցի իմ աշխատանքը՝ գրավելով դարպասը»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» պաշտոնական կայքը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։