Վաչիկ Եղիազարյանն առանց գոտեմարտի դարձավ բրոնզե մեդալակիր

19:39   23 մարտի, 2013

120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար գոտեմարտը Վաչի Եղիազարյանի մասնակցությամբ տեղի չունեցավ, քանի որ մրցակիցը՝ բուլղարացի Լյուբոմիր Դիմիտրովը, վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից: 

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ: Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 21-ամյա Արթուր Ալեքսանյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։