Ժոզե Մոուրինյոն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչ

12:50   19 մարտի, 2013

France Football-ը ներկայացրել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը, որը գլխավորում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:

2011/2012 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի եկամուտը կազմել է 14 միլիոն եվրո: Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորող Կարլո Անչելոտին է՝ 12 միլիոն եվրո: Երրորդ տեղում հայտնված իտալացի Մարչելո Լիպին չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբում աշխատել է 11 միլիոն եվրո:

France Football. 2011/2012 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող մարզիչները

1. Ժոզե Մոուրինյո («Ռեալ») – 14 միլիոն եվրո

2. Կարլո Անչելոտի (ՊՍԺ) – 12

3. Մարչելո Լիպի («Գուանչժոու Էվերգրանդ») – 11

4. Գուս Հիդինկ («Անժի») – 10,8

5. Քենի Դալգլիշ («Լիվերպուլի» նախկին մարզիչ) – 10

6. Արսեն Վենգեր («Արսենալ») – 9,4

7. Ֆաբիո Կապելո (Ռուսաստանի հավաքական) – 9,2

8. Ռոբերտո Մանչինի («Մանչեսթեր Սիթի») – 7,6

9. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») – 7,5

10. Խոսե Անտոնիո Կամաչո (Չինաստանի հավաքական) – 6,1

12. Լուչիանո Սպալետի («Զենիթ») – 5,5

13. Յուպ Հայնկես («Բավարիա») – 5,3

14. Անդրե Վիլաշ-Բոաշ («Տոտենհեմ») – 5,2

15. Ռաֆայել Բենիտես («Չելսի») – 4,3

16. Ֆրանկ Ռայկարդ (Սաուդյան Արաբիայի հավաքականի նախկին մարզիչ) – 4,15

17-18. Տիտո Վիլանովա («Բարսելոնա») – 4

17-18. Զորժե Զեժուշ («Բենֆիկա») – 4

19. Պաուլո Աուտուորի (Քաթարի հավաքական) – 3,6

20. Աբել Բրագա («Ֆլումինենսե») – 3,5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։