Ջունեյթ Չաքիրը նախորդ ութ հանդիպումներում ցույց է տվել երեք կարմիր քարտ

19:41   6 մարտի, 2013

Մանչեսթերի օդանավակայանում «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքիրը հրաժարվել է պատասխանել Daily Mail-ի թղթակցի հարցերին։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են լրագրողին։

Եվրոպական մամուլը շարունակում է ուսումնասիրել Չաքիրի գործունեությունը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Չաքիրը հեռացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Նանիին, ինչից հետո «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը, այնուհետեւ հաղթանակ կորզեց՝ 2։1։

36-ամյա ապահովագրական գործակալ Ջունեյթ Չաքիրը Թուրքիայի առաջնությունում սպասարկած նախորդ ութ հանդիպումներում ցույց է տվել երեք կարմիր քարտ։ Նա վերջին տարիների լավագույն թուրք մրցավարն է, սակայն եվրոպական ասպարեզ դուրս գալուց հետո նրա հետ ինչ-որ բան է կատարվում, նա վատ է աշխատում Թուրքիայի առաջնությունում, չհիմնավորված որոշումների համար մշտապես հայտնվում է թուրքական մամուլի առաջին էջերում։ Բացի այդ պարզվել է, որ նա Թվիթերում մշտապես հետեւել է «Ռեալի» եւ Ռոնալդուի գրառումներին, գրում է բրիտանական պարբերականը եւ չի բացառվում, որ Արքայական թիմի երկրպագու է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։