Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի անպարտելի Ֆրանչեսկո Պյանետայի հետ

17:30   5 մարտի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO, IBO աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (59-3, 50 նոկաուտ) կմենամարտի անպարտելի Ֆրանչեսկո Պյանետայի (28-0-1, 15 նոկաուտ) հետ։

Մենամարտը նախատեսված է մայիսի 4-ին Գերմանիայի Մանգեյմ քաղաքում, հայտնում է Կիլչկոների պաշտոնական էջը։ 

Բռնցքամարտիկները համաձայնեցրել էին պայմանագրի կետերը եւ սպասում էին Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) ղեկավարության թույլտվությանը։

28-ամյա Պյանետան WBA վարկանիշային աղյուսակի 12-րդ համարն է։

Կլիչկո եղբայրներից կրտսերը տիտղոսները նախորդ անգամ պաշտպանել է 2012թ. նոյեմբերին՝ հաղթելով լեհ Մարիուշ Վախին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։