Daily Mirror. Չիսորան շանսեր չունի Կլիչկոյի հետ մենամարտում

12:52   15 փետրվարի, 2012

Բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան հաղթելու ոչ մի շանս չունի WBC վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում, գրում է Daily Mirror-ի վերլուծաբան Դեւիդ Անդերսոնը։

«Նախորդ տարին շատ անհաջող դասավորվեց բրիտանացի բռնցքամարտիկների համար։ Դեւիդ Հեյը, Ամիր Խանը եւ Կարլ Ֆրոչը կորցրեցին իրենց չեմպիոնական տիտղոսները։ Չեմ կարծում, որ շաբաթ օրը կայանալիք մենամարտից հետո Չիսորան կմիանա չեմպիոնների ակումբին»,- գրում է Անդերսոնը։

«Պետք չէ թերագնահատել Կլիչկո եղբայրներին։ Ասում են, որ նրանք գերիշխում են գերծանր քաշային կարգում, քանի որ այստեղ չկան արժանի մրցակիցներ»,- շարունակում է Անդերսոնը։

Վերլուծաբանը կարծում է, որ Վիտալի Կլիչկոն բարձրակարգ բռնցքամարտիկ է, ով քառամյա ընդմիջումից հետո (2004-2008) վերադարձավ մեծ սպորտ եւ սկսեց աներեւակայելի արդյունքներ ցուցադրել։ Եվ հենց դրա համար էլ Չիսորան ոչ մի շանս չունի այդ մենամարտում։

«Կարծում եմ՝ ավելի իրական է, որ Պատրիս Էվրան Լուիս Սուարեսին կհրավիրի թեյ խմելու, քան Չիսորան կհաղթի Վիտալի Կլիչկոյին»,- նշել է Անդերսոնը։

Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկո - Դերեկ Չիսորա մենամարտը կկայանա փետրվարի 18-ին Մյունխենում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։