Marca. Վարանը սպառնում է Ռամոս – Պեպե խաղային զույգին

14:16   15 փետրվարի, 2013

Ֆրանսիայի հավաքականի նորեկ Ռաֆայել Վարանը լրջորեն «սպառնում» է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպանների զույգին՝ Սերիխո Ռամոսին ու Պեպեին, գրում է Marca թերթը:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնի է իր՝ Ռամոս – Պեպե, Խաբի Ալոնսո – Խեդիրա եւ Օզիլ – Ռոլանդու զույգերով, սակայն այս տարվա առաջին «Էլ Կլասիկոյից» հետո 19-ամյա Վարանը կարող է առանցքային խաղացող դառնալ «Ռեալում»: «Բարսելոնայի» հետ խաղում Վարանը հիանալի կատարեց իր պարտականությունները եւ, խփելով մադրիդցիների միակ գնդակը, Մոուրինյոյի թիմին փրկեց պարտությունից: Խաղից խաղ Վարանն ավելի վստահ է գործում: Հիմա ֆրանսիացին հավակնում է Պեպեին կամ Ռոմսին մեկնարկային կազմից դուրս թողնելուն: Չի բացառվում, որ Վարանը կարող է փոխարինել նաեւ Ալվարո Արբելոային, ով խաղում է աջ պաշտպանի դիրքում, գրում է թերթը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։