Լոս Անջելես – Մոսկվա – Երեւան չվերթով փետրվարի 15-ին՝ ժամը 15:20-ին, հայրենիք կհասնի բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի աճյունը:
Լեգենդար բռնցքմարտիկի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 17:30-ին: Հաջորդ օրը` փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց Վլադիմիր Ենգիբարյանի դին հուղարկավորության կտեղափոխվի Երեւանի քաղաքային պանթեոն, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ենգիբարյանը 80 տարեկանում մահացել էր 2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։