Sport.es. Նեյմարի դժգույն խաղն անհանգստացրել է «Բարսելոնային»

11:35   9 փետրվարի, 2013

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի եւ Բրազիլիայի միջեւ ըներական խաղից հետո (2:1) իսպանական Sport.es պարբերականն ընդգծել է Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Նեյմարի անհաջող խաղը:

Պարբերականը նշում է, որ Նեյմարի խաղը տպավորում է միայն Բրազիլիայի առաջնության մակարդակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի տեղափոխության համար «Բարսելոնան» «Սանթոսին» արդեն վճարել է 10 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ 2014թ. աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Բրազիլիայից: Սակայն Նեյմարի ոչ այնքան հաջող խաղն անհանգստություն է առաջացրել Իսպանիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։