Լոիկ Ռեմին պատրաստ է «Բավարիայի» հետ խաղին

13:38   28 մարտի, 2012

Ֆրանսիայի հավաքականի եւ «Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմին, ում մասնակցությունը հարցականի տակ էր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Բավարիայի» հետ հանդիպմանը, պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, հայտնում է France Football-ը։

«Լիոնի» նախկին խաղացողը ազդրի հատվածում մկանային վնասվածք էր ստացել եւ չմասնակցեց Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի «Նիցայի» հետ խաղին։ Վնասվածքից հետո Ռեմին ընդամենը մեկ մարզում է անցկացրել թիմի ընդհանուր խմբի հետ։

Միեւնույն ժամանակ, «Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ որակազրկված Ստիվ Մանդանդայի փոխարեն մարսելցիների դարպասը կպաշտպանի թիմի երրորդ դարպասապահ բրազիլացի Էլինտոն Անդրադեն, ով երեք տարվա ընթացքում ընդամենը 8 հանդիպում է անցկացել «Մարսելի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը խաղադաշտ դուրս չի եկել։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մարսելը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։