Մոուրինյո. «Ռեալը» կիսաեզրափակիչում է

08:47   28 մարտի, 2012

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ԱՊՕԵԼ-ի հետ առաջին հանդիպումից: Կիպրոսում Արքայական ակումբը երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Մոուրինյոն հայտարարել է, որ կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը մադրիդցիները գործնականում լուծեցին:

 «Հաղթելու համար մենք պետք է լավ խաղայինք: Պաշտպանությունում հուսալի էինք գործում, գնդակի հետ լավ էինք վարվում, իսկ երբ խփեցինք առաջին գնդակը` գործնականում լուծեցինք կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը: Մրցակիցը լավ խաղաց` չունենալով մեծ տնտեսական հնարավորություններ եւ աստղեր: Թիմը ցուցադրեց խաղային կարգապահություն»,- ասել է Մոուրինյոն:

Պորտուգալացին ֆանտաստիկ խաղացող է անվանել Նուրի Շահինին, որը խաղադաշտ դուրս եկավ Արքայական ակումբի մեկնարկային կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։