351 մարդ միաժամանակ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

10:08   14 հունվարի, 2013

Լեհաստանի Պոզնան քաղաքում բերագործական միջոցառման մասնակցած 351 «թիավարողներ» հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում: Նրանք 24 ժամ անդադար թիավարել են մարզասարքերի վրա` հաղթահարելով 177 կմ 850 մետր:

Բարեգործությանը մասնակցել են նաեւ թիավարության օլիմպիական չեմպիոններ Յուլյա Միխալսկայան ու Միխալ Ելինսկին: Յուրաքանչյուր մասնակից «անցել» է 500 մետր:

Հանգանակած գումարը կհատկացվի հիվանդ երեխաներին եւ ծերերին, հաղորդում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։