Սարգիս Հովսեփյան. Մի երազանք ունեմ

15:43   27 մարտի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը երազանք ունի որդու հետ մասնակցել հանդիպման: Այդ մասին նա ասել է ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Մի երազանք ունեմ. որդուս հետ մարզադաշտ դուրս գալ: Մյուս երազանքներս որպես ֆուտբոլիստ իրականացել են: Սա ապագայի երազանք է, որին կձգտեմ հասնել եւ որպես ֆուտբոլիստ, եւ որպես հայր, եւ որպես հայ»,- ասաց Սարգիս Հովսեփյանը:

Ռուբեն Հայրապետյանը Սարգիս Հովսեփյանի խոսքին հավելեց. «Երբ խոսքը վերաբերում է Սարգիսին, ես չեմ կարող անտարբեր անցնել: Նա հայ ֆուտբոլիստներից լավագույններից է եւ վստահ եմ, որ նա դեռ երկար կխաղա Հայաստանի ազգային հավաքականում: Ես միշտ կուզեմ նրան տեսնել հավաքականում: Ես էլ իմ կողմից ամեն ինչ կանեմ, որ որդու հետ խաղադաշտ դուրս գալու նրա երազանքը անպայման իրականանա»:

Նշենք, որ Սարգիս Հովսեփյանի որդին մարզվում է Երեւանի «Փյունիկում» եւ հանդես է գալիս մանկապատանեկան թիմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։