ՀՖՖ. Հենրիխ Մխիթարյանը` լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը` լավագույն մարզիչ

19:25   30 դեկտեմբերի, 2012

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական մրցանակաբաշխությունից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը: 23-ամյա Մխիթարյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եւ ստացավ 4 միլիոն դրամ մրցանակ:

Հարցման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, ռուսական «Կրասնոդարից» Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Յուրա Մովսիսյանը: Լավագույն եռյակը եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով պարգեւատրվեց 2 միլիոն դրամով: Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Երեւանի «Միկան» գլխավորող Ժոլտ Հոռնյակը հայտնվեց երրորդ տեղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։