Զոհվել է ճապոնացի ճանապարհորդը, որը պետք է այցելեր Հայաստան

16:56   26 դեկտեմբերի, 2012

Ռուսաստանի Մուրմանսկի մարզում ավտոպատահարի հետեւանքով մահացել է հայտնի ճապոնացի ճանապարհորդ Հարուհիշա Վատանաբեն, որը պատրաստվում էր հեծանվով անցնել ԱՊՀ բոլոր երկրների տարածքով։

Նախնական տվյալներով, նա ենթարկվել է վրաերթի, հաղորդում է FlashNord-ի աղբյուրը իրավապահ մարմիններում։ 

Վատանաբեն ճանապարհորդությունը սկսել էր 2012թ. հունիսի Չինաստանում հետեւյալ երթուղիով՝ Ղազախստան - Ղրղըզստան - Տաջիկստան - Ուզբեկստան - Թուրքմենստան - Իրան - Ադրբեջան - Վրաստան - Հայաստան - Թուրքիա - Ռուսաստան։

Ճապոնացի ճանապարհորդը մի քանի ազգային ռեկորդների հեղինակ է։ Նա հեծանվով բարձրացել եւ իջել է աշխարհի ամենաբարձր գագաթները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։