Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է:
Ռուսական Sportbox.ru-ն Transfermarkt.de կայքի տվյալներով կազմել է մոսկովյան ակումբի 11 ամենաթանկ տրանսֆերների ցուցակը: Ըստ կայքը՝ 25-ամյա Մովսիսյանի տրանսֆերը «Կրասնոդարից» «Սպարտակ» կազմել է 6 միլիոն եվրո: Նա հոլանդացի կիսապաշտպան Դեմի Դե Զուեւի եւ բրազիլացի հարձակվող Վելիտոնի հետ բաժանում է 7-9-րդ տեղերը:
«Ձմռանը «Սպարտակը», ամենայն հավանականությամբ, կթարմացնի հարձակման գիծը: Թիմն արդեն ձեռք է բերել Շվեդիայի առաջնության լավագույն ռմբարկու Աբդուլ Մաջիդ Ուորիսին, ինչպես նաեւ փոխհամաձայնության է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Մեկ տարի առաջ Մսվսիսյանը մոտ էր Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելուն, սակայն այն ժամանակ «Կրասնոդարը» մեծ գումարներ պահանջեց: «Սպարտակի» հետ բանակցություններում կրասնոդարցիներն ավելի համես էին»,- գրում է կայքը:
Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի ամենաթանկ տրանսֆերն իռլանդացի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին է, որին ձեռք բերելու համար «Սպարտակը» շոտլանդական «Սելթիկին» վճարել է 12 միլիոն եվրո:
Transfermarkt.de. «Սպարտակի» 11 ամենաթանկ տրանսֆերները
1. Էյդեն Մակգիդի («Սելթիկ») - 12 միլիոն եվրո
2. Էմանուել Էմենիկե («Ֆեներբահչե») - 10
3. Նիկոլաս Պարեխա («Էսպանյոլ») - 10
4. Ֆերնանդո Կավենագի («Ռիվեր Փլեյտ») - 8.6
5. Ռոմուլո («Վակո դա Գամա») - 7
6. Դինյար Բելյալետդինով («Էվերտոն») - 6.7
7. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար») - 6
8. Դեմի Դե Զուեւ («Այաքս») - 6
9. Վելիտոն («Գոյաս») - 6
10. Նեմանիա Վիդիչ («Ցրվենա Զվեզդա») - 5.6
11. Ալեքս («Ինտերնասիոնալ») - 5
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։