Marca. Մոուրինյոն կարող է պաշտոնանկ արվել մինչեւ մրցաշրջանի ավարտը

12:10   28 նոյեմբերի, 2012

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կորցրել է Արքայական ակումբի ղեկավարների ու թիմի վստահությունը եւ կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, գրում է իսպանական Marca-ն։

Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը գաղտնի բանակցություններ է վարում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստվում է մրցաշրջանի վերջում «Ռեալի» հետ քննարկել միմյանց նկատմամբ վստահության գործոնը։  

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 13 տուրերից հետո «Ռեալը» 11 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային» եւ զբաղեցնում է երրորդ տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։