Վլադիմիր Կլիչկոն թունավորվել է գերմանական ռեստորանում

14:38   27 նոյեմբերի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն թունավորվել է գերմանական ռեստորանում։ Բռնցքամարտիկին անհրաժեշտ է եղել շտապ բժշկական օգնություն Բեռլինի ռեստորաններում մեկում գործնական ընթրիքից հետո։ Հանդիպման հինգ մասնակիցներն էլ կերել հավի ճուտի աղցան։ Որոշ ժամանակ անց ստիպված են եղել կանչել բժիշկի, որն արձանագրել է սննդային թունավորում։

«Մենք հայտնել ենք միջադեպի մասին հսմապատասխան մարմիններին, քանի որ այդ ամենը վտանգ է ներկայացնում այլ մարդկանց համար եւս։ Ռեստորանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել»,- Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բենտեի խոսքը մեջբերում է  sport.segodnya.ua-ն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։