Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի են ունեցել եզրափակիչների մասնակիցների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտերը։
Եզրափակիչներում Հայաստանն ունի երկու մասնակից։ Ապրիլի 28-ին ոսկե մեդալի համար կպայքարեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը
Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանը։ Նարեկ Մանասյանը կմենամարտի ռուասաստանցի Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։