Արտետա․ Մենք դեռ ունենք չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորություն

20:05   22 ապրիլի, 2024

«Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպումից առաջ «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին։

«Մենք ցանկանում ենք վաղվա խաղում առավելագույն ջանք գործադրել։ Մենք լի ենք վճռականությամբ շարունակել պայքարը։ Մենք դեռ ունենք չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորություն, բայց մրցավազքը կախված է եւս երկու թիմից։ Լիգայի պատմության մեջ լավագույն երկու թիմերն են դիմակայում մեզ»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Արսենալ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

33 խաղից հետո «Արսենալը» 74 միավորով առաջին տեղում է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը»։ «Մանչեսթեր Սիթին» 32 խաղից հետո ունի 73 միավոր եւ երրորդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։