Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր

20:26   19 ապրիլի, 2024

Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, օղակների վարժությունում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը գերազանց ելույթով եւ ամենաբարձր միավորով դարձավ ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.833 միավոր:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն է մարմնամարզիկների համար: Ոսկե մեդալը Վահագն Դավթյանին հնարավորություն է տալիս նվաճել օլիմպիական ուղեգիր:  Ավելի վաղ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ միայն ոսկե մեդալակիր դառնալու դեպքում Վահագն Դավթյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր:

Այս վարժության եզրափակիչում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.466 միավորով 5-րդն է:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերում կունենա երկու ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։