ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

11:53   18 ապրիլի, 2024

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդներին. գերմանացի կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտ («Բորուսիա Դորտմունդ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ»), ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։

Բրանդտը մեկ գոլ է խփել Մադրիդի «Աթլետիկոյին» (4:2), Դեմբելեն՝ «Բարսելոնային» (4:1), Կիմիխը հաղթական գոլի հեղինակ դարձել Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (1:0), Վալվերդեն 120 րոպե է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:1, 11մ՝ 4:3)։

Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի Դորտմունդի «Բորուսիայի», «Ռեալը»՝ «Բավարիայի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։