NHL. Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

11:29   17 ապրիլի, 2024

Հոկեյի ազգայի լիգայի կանոնավոր առաջնության արդյունքում հայտնի են Սթենլիի գավաթի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։

Արեւելյան կոնֆերենցիայում բոլոր զույգերն արդեն ձեւավորվել են․

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Վաշինգտոն Քեփիթալզ»

«Ֆլորիդա Փանթերզ» - «Տամպա Բեյ Լայթնինգ»

«Կարոլինա Հարիքեյնզ» - «Նյու Յորք Այլենդերս»

«Բոստոն Բրյուինզ» - «Տորոնտո Մեյփլ Լիֆս»

Արեւմտյան կոնֆերենցիայում «Վինիպեգ Ջեթսը» կմրցի «Կոլորադո Էվելանշի» հետ։

Մյուս ուղեգրերը նվաճել են «Դալլաս Սթարզը», «Լոս Անջելես Քինգզը», «Վանկուվեր Քենաքսը», «Նեշվիլ Փրեդեթորզը», «Էդմոնթոն Օյլերզն» ու «Վեգաս Գոլդեն Նայթսը»։

Կանոնավոր առաջնության վերջին հանդիպումների արդյունքում՝ այս թիմերը կձեւավորեն վերջին երեք զույգերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։