Մարզչական նշանակումներ բասկետբոլի Հայաստանի հավաքականներում

18:46   16 ապրիլի, 2024

Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Ալբերտ Հարությունյանը:

Հարությունյանի գլխավորությամբ «Հատիսը» դարձել է կանանց Հայաստանի առաջնության 2023/2024 մրցաշրջանի փոխչեմպիոն:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում:

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտյոմ Թավակալյանը:

Նրա գլխավորությամբ «Ֆոքսիսը» նվաճել է կանանց Հայաստանի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը։

Կանանց Մ18 տարեկանների հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։