Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում անցկացվեց 9-րդ տուրը։
Հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։
Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու հնդիկ Դոմարաջու Գուկեշը 5,5-ական միավորով առաջատարներն են։
Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր
Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 1:0
Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան)` 0,5:0,5
Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0,5:0,5
Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0,5:0,5
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։