Արման Ծառուկյան․ Ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինեմ ամենաերիտասարդ չեմպիոնը

09:24   14 ապրիլի, 2024

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար, 27-ամյա Արման Ծառուկյանը (Հայաստան) Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո հույս է հայտնել, որ կանցկացնի չեմպիոնական մենամարտ։

«Շնորհակալ եմ Օլիվեյրային, նա իսկական մարդ է։ Շնորկալ եմ UFC-ին այս հնարավորության համար։ Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինի դիվիզիոնի ամենաերիտասարդ չեմպիոնը։

Չէի կարծում, որ մրցավարները ոչ միաձայն հաղթանակ կտան։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Հաջորդ անգամ ես դարձյալ կհաղթեմ»,- ասել է Արման Ծառուկյանը։

Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնի հավակնորդ եւ մենամարտ կանցկացնի այս կաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ, կրել 10 պարտություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։