Իսպանիայի առաջնւթյան 31-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում կամային հաղթանակ տարավ կատալոնական «Ժիրոնայի» նկատմամբ՝ 3:1։
Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։
34-րդ րոպեին 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։ 50-րդ րոպեին Գրիզմանը դուբլ ձեւակերպեց։
«Ժիրոնան» 65 միավորով երրորդն է։ «Աթլետիկոն» չորրորդ տեղում է՝ 61 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 3:1 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 34, 11մ, 50, Անխել Կոռեա, 45+6 - Արտյոմ Դովբիկ, 4
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։