Կոնֆերենցիաների լիգա․ «Օլիմպիակոսը» հաղթեց «Ֆեներբահչեին», «Վիկտորիան» ու «Ֆիորենտինան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

22:41   11 ապրիլի, 2024

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Հունական «Օլիմպիակոսը» 3:2 հաշվով պարտության մատնեց թուրքական «Ֆեներբահչեին»։

Չեխական «Վիկտորիան» 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց իտալական «Ֆիորենտինայի» հետ։

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 3:2 (տեսանյութ)

Կոստաս Ֆորտունիս, 8, Ստեւան Յովետիչ, 32, Շիկինյու, 57 - Դուշան Տադիչ, 68, 11մ, Իրֆան Կահվեջի, 74

«Վիկտորիա» (Չեխիա)  - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 0:0

 «Բրյուգե» (Բելգիա) - ՊԱՕԿ (Հունաստան)` 23:00 (Երեւանի ժամանակ)

«Աստոն Վիլա» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 23:00

Պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի 18-ին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։