«Ուրարտուն» պայքարից դուրս թողեց «Շիրակին» (տեսանյութ)

21:09   9 ապրիլի, 2024

Երեւանի «Ուրարտուն» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ուրարտուն» կիսաեզրափակիչում հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկը։ 19-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Դոլգովը։

«Շիրակի» գոլը 47-րդ րոպեին խփեց հարձակվող Լյովա Մրյանը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր «Արարատ-Արմենիան», որը կիսաեզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր «Փյունիկին»։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 1:2

Լյովա Մրյան, 47 - Անդրեյ Կրավչուկ, 7, Ալեքսանդր Դոլգով, 19

Հեռացումներ՝ Մորի Կոնե («Շիրակ»), 90+4, երկրորդ դեղին քարտ, Ուրոշ Ստոյանովիչ,  («Ուրարտու»), 90+5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։