Վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնն ու մրցանակակիրները (ֆոտո)

19:49   9 ապրիլի, 2024

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ) նվաճել է վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել էր 2023 թվականի ապրիլին և անցկացվել էր երեք փուլով՝ Երևան և Գյումրի քաղաքներում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Եզրափակիչ փուլի մասնակից 3 թիմեր ունեցել են գրեթե հավասար միավորներ, և միայն չորրորդ փուլում են որոշվել լիգայի մրցանակային տեղերը։ Մինչ եզրափակիչ փուլի մեկնարկը՝ ԲԿՄԱ-ն ունեցել է 37, ՖԻՄԱ-ն՝ 36, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ)՝ 35, իսկ «Գյումրին»՝ 16 միավոր:

«Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ հանդիպումներում ֆեդերացիայի կողմից առաջին անգամ կիրառվել է VAR համակարգը, որը վիճահարույց դրվագներում օգնել է մրցավարներին։

Ի վերջո, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ), հաղթելով բոլոր երեք մրցակիցներին, հռչակվել է լիգայի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՖԻՄԱ թիմը, երրորդ տեղը՝ ԲԿՄԱ-ն, իսկ լավագույն քառյակը եզրափակել է «Գյումրին»։

Լիգայի լավագույն խաղացողներ են ճանաչվել Կարեն Խալաթյանը (ՄՍԿՀ), Անդրանիկ Մոսոյանը (ԲԿՄԱ), Վահե Նազարյանը (ՄՍԿՀ), Կարեն Տիգրանյանը («Գյումրի»), Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ), Արտյում Սլադուխինը (ՄՍԿՀ): առաջնության եզրափակիչ փուլը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։