Աշխարհի գավաթ․ Հայաստանը նվաճեց 14 մեդալ (ֆոտո)

22:20   5 ապրիլի, 2024

Հայաստանի հավաքականը 14 մեդալով ավարտեց պայքարը Երեւանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Ապրիլի 4-5-ը «Գազպրոմ Արմենիայի» մարզադահլիճում անցացված աշխարհի գավաթում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 արծաթե եւ 11 բրոնզե մեդալ: Փախստականնների հավաքականի դրոշի ներքո հանդես եկած արցախցի սամբիստները նվաճեցին մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Ապրիլի 5-ին երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից արծաթե մեդալակիր է դարձել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։

Ապրիլի 4-ին առաջին մրցութային օրը Հայաստանի հավաքականն ու արցախցիները նվաճել էին 9 մեդալ՝ 3 արծաթ եւ 6 բրոնզ:

Արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ) եւ արցախցի Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

Բրոնզե մեդալակիրներ դարձան Կարեն Սարգսյանը (58 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ) եը Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):

Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 14 մեդալով 5-րդն է: Առաջին տեղը 36 մեդալով միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդեղ եկող ռուս սամբիստներն են՝ FIAS 1` 17 ոսկի, 10 արծաթ, 9 բրոնզ: Ուկրաինայի հավաքականը 22 մեդալով երկրորդն է՝ 7 ոսկի, 4 արծաթ, 11 բրոնզ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։