Երեւանում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

18:54   4 ապրիլի, 2024

Երեւանի «Գազպրոմ Արմենիա» մարզադահլիճում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը, որին ներկա էին սամբոյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քատուղար Ռոբերտո Ֆերարիսը , Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, մարզաշխարհի ներկայացուցիր, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող սամբոյի աշխշարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 11 երկրի շուրջ 200 սամբիստ:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկեց հայկական սամբոյի մասին պատմող կարճ տեսաֆիլմով, ապա ողջույնի խոսքերով ելույթ ունեցան ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը եւ FIAS գլխավոր քարտուղար Ռոբերտո Ֆերարիսը: Մասնակից երկրների դրոշների շքերթից հետո աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկը հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

«Սամբոյի աշխարհի գավաթն այսուհետ անցկացվելու է Երեւանում: Այս առիթով մենք բոլորս շատ ուրախ ենք: Այս կապացկությամբ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Հայաստանի բոլոր գերատեսչություններին, այս մեծ ձեռբերումն ունենալու համար: Այսօր բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ մասնակցում են FIAS-ի դրոշի ներքո: Շատ կուզեի, որ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցեին իրենց երկրների դրոշի ներքո: Մեր եղբայրները, Արցախից բռնի տեղահանված մարզիկները հանդես են գալիս փախստականների դրոշի: Թող բոլոր մարզիկները կարողանան հանդե գալ իրենց երկրների դրոշի ներքո»,- ասաց Միքայել Հայրախետյանը:

 Առաջին մրցումային օրը տեղի է ունեցել սամբոյի տղամարդկանց 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ եւ +98 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը եւ 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը:

Արցախից բռնի տեղահանված մարզիկները մասնակցում են փախստականների դրոշի ներքո: Արցախցի սամբիստների եզրափակիչ է դուրս եկել Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

«Գասպրոմ Արմենիայում» մեկնարկել են եզրափակիչ գոտեմարտերը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։