Մոուրինյոն ցանկանում է գլխավորել ազգային հավաքական

12:33   28 մարտի, 2024

Իտալական «Ռոմայից» հեռացված Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել ազգային հավաքական։ Պորտուգալացի մասնագետը մտադիր է ամռանը վերսկսել մարզչական աշխատանքը։

«Երկու անգամ հնարավորություն եմ ունեցել գլխավորել Պորտուգալիայի հավաքականը։ Առաջին անգամ եղել է, երբ մարզում էի Մադրիդի «Ռեալը», բայց Ֆլորենտինո Պերեսն արգելեց։ Երկրորդ անգամ այդպիսի հնարավորություն կար անցած ամռանը՝ «Ռոմայից» հեռացվելուց մի քանի ամիս առաջ։ Բայց չեմ ափսոսում։

Ազգային թիմ մարզելն իմ նպատակն է։ Հնարավոր է որեւէ հավաքական ընդունեմ աշխարհի առաջնությունից, Եվրո-2024-ից կամ Ամերիկայի գավաթից, Աֆրիկայի գավաթից առաջ։ Տեսնեք, երկու տարի սպասելու մտադրություն չունեմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է twitter.com/FabrizioRomano-ն։

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Ինտերը», «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Ռոման»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։