Էդգար Սեւիկյանը գրավեց Չեխիայի հավաքականի դարպասը

23:22   26 մարտի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում է անցկացնում Չեխիայի հավաքականի հետ։

Հանդիպմանը հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը։

Էդգար Սեւիկյանն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը 80-րդ հանդիպումն է անցկացնում հավաքականում։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Դավիթ Դավիդյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Լուկաս Սելարայան, Էդգար Սեւիկյան, Նորբերտո Բալեկյան:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։