Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին արգելվեց մասնակցել Փարիզի Օլ․ խաղերի բացմանը

22:26   19 մարտի, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է tass.ru-ն։

«Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները չեն մասնակցի մարզիկների շքերթին։ Այդ որոշումն ընդունվել է միաձայն։ Բայց նրանք հնարավորություն կունենան ներկա լինել Խաղերի բացմանը»,- ասել է ՄՕԿ-ում Ազգային օլիմպիական կոմիտեների հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ջեյմս Մաքլեոդը։

Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները հանդես կգան չեզոք կարգավիճակում, առանց դրոշի եւ ազգային գույների։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։