«Վեստ Հեմն» ու «Աստոն Վիլան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

20:10   17 մարտի, 2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմն» ընդունեց «Աստոն Վիլային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վեստ Հեմի» ջամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոն։ «Աստոն Վիլային» պարտությունից փրկեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի գոլը վերջնամասում։

«Աստոն Վիլան» չորրորդն է՝ 56 միավոր։ «Վեստ Հեմը» 7-րդն է՝ 44 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Աստոն Վիլա»՝ 1:1 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 29 - Նիկոլո Ձանյոլո, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։