«Ռեալն» ուժեղ էր «Օսասունայից», Վինիսիուսի դուբլը (տեսանյութ)

21:07   16 մարտի, 2024

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Օսասունային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով։

Արքայական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալն ու իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։

«Ռեալը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Օսասունան» 10-րդն է՝ 36 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:4 (տեսանյութ)

Անտե Բուդիմիր, 7, Իկեր Մունյոս, 90+1 - Վինիսիուս Ժունիոր, 4, 64, Դանիել Կարվախալ, 18, Բրաիմ Դիաս, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։