Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչ» Երեւանում․ կիսաեզրափակիչի զույգերը

17:30   14 մարտի, 2024

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» վիճակահանությունը։

Կատալոնական «Բարսելոնան» կմրցի պորտուգալական «Սպորտինգի», իսպանական «Պալմա Ֆուտզալը»՝ պորտուգալական «Բենֆիկայի» հետ:

Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Առաջին անգամ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։