Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

10:54   14 մարտի, 2024

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» (3:1), «Արսենալ» - «Պորտու» (1:0, 11մ՝ 4:2), «Բորուսիա Դորտմունդ» - «ՊՍՎ Էյնդհովեն» (2:0), «Աթլետիկո Մադրիդ» - «Ինտեր» (2:1, 11մ՝ 3:2) հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերն ու դարպասապահների սեյվերը։

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը», Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը», Դորտմունդի «Բորուսիան» եւ Մադրիդի «Աթլետիկոն»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։