Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

11:09   13 մարտի, 2024

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 13-ին կավարտվի 1/8 եզրափակիչը։ Տեղի կունենան վերջին երկու պատասխան հանդիպումները, որոնք կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»։ Առաջին խաղում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն Միլանում հաղթել է 1:0 հաշվով։

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայում կմրցի հոլանդական «ՊՍՎ Էյդնհովենի» հետ։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Արդեն քառորդ եզրափակիչ են դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը» եւ Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։