«Ռեալը» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

23:25   10 մարտի, 2024

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Ռեալը» Մադրիդում հյուրընկալեց Վիգոյի «Սելտային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

21-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 80-րդ րոպեին «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց հյուրերի իսպանացի դարպասապահ Վիսենտե Գուայտան, 88-րդ րոպեին էլ Վինիսիուսի սուր փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Կառլոս Դոմինգեսը։ Ավելացված չորրորդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը, որը փոխարինման էր դուրս եկել 89-րդ րոպեին։

«Ռեալը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Սելտան» 17-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 4:0 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 21, Վիսենտե Գուայտա, 80, ինքնագոլ, Կառլոս Դոմինգես, 88, ինքնագոլ, Արդա Գյուլեր, 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։