ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել տանը (տեսանյութ)

17:55   10 մարտի, 2024

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ռեյմսին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը զիմբաբվեցի կիսապաշտպան Մարշալ Մունեցիի գոլի շնորհիվ։ 17-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Ռեյմսի» մարոկկացի պաշտպան Յունիս Աբդելհամիդը։ 2 րոպե անց ՊՍԺ-ն հաշվի մեջ առաջ մղեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, սակայն 45-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը։ Աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Ումար Դիակիտեն։

ՊՍԺ-ն 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բրեստից»։ «Ռեյմսը» 9-րդն է՝ 35 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

ՊՍԺ - «Ռեյմս»՝ 2:2 (տեսանյութ)

Յունիս Աբդելհամիդ, 17, ինքնագոլ, Գոնսալու Ռամուշ, 19 - Մարշալ Մունեցի, 7, Ումար Դիակիտե, 45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։