«Ռեալը» 20 անգամ ՉԼ-ի 1/4 եզրափակիչ դուրս եկած երկրորդ թիմն է պատմության մեջ

15:36   7 մարտի, 2024

Մադրիդի «Ռեալը» 20-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ պայքարից հանելով գերմանական «ՌԲ Լայպցիգին» (1:0, 1:1)։

Այս ցուցանիշով Արքայական ակումբը զիջում է միայն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», որը 22 անգամ է հասել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, հաղորդում է Opta-ն։

 «Բավարիա» (22 անգամ)
«Ռեալ Մադրիդ» (20 անգամ)
«Բարսելոնա» (18 անգամ)
«Մանչեսթեր Յունայթեդ» (14 անգամ)
«Չելսի» (12 անգամ)
«Յուվենտուս» (12 անգամ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։